‘Ընկերական հանդիպումներ. Սերբերը հաղթել են հույներին, կոլումբացիները՝ սլովենացիներին, այլ արդյունքներ (տեսանյութեր)’

927

Առանց գլխավոր մարզիչների մնացած Սերբիայի և Հունաստանի հավաքականներն ընկերական խաղ անցկացրին նոյեմբերի 18-ին: Երկրորդ խաղակեսում խփած գոլերի շնորհիվ Եվրո-2016-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակից սերբերը հաղթեցին 2:0 հաշվով:

Կոլումբացիները Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ադրիան Ռամոսի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով պարտության մատնեցին Սլովենիայի հավաքականին, իսկ Սլովակիան ուժեղ գտնվեց Ֆինլանդիայից՝ 2:1: Բելառուսը 3:2 հաշվով կամային հաղթանակ տարավ մեքսիկացիների նկատմամբ:

Ընկերական խաղեր

Հունաստան  Սերբիա՝ 0:2

Ռադոսլավ Պետրովիչ, 60, Նեմանյա Գուդել, 90+2

Սլովենիա  Կոլումբիա՝ 0:1

Ադրիան Ռամոս, 43

Բելառուս  Մեքսիկա՝ 3:2


Սերգեյ Կիսլյակ, 50, Նիկոլայ Սիգնեւիչ, 55, Պավել Նեհայչիկ, 81 – Ռաուլ Խիմենես, 48, 53

Սլովակիա  Ֆինլանդիա՝ 2:1

Ֆիլիպ Հոլոսկո, 1, Մարեկ Համշիկ – 7 – Տոմաշ Հուբոչան, 45 (ինքնագոլ)

Նախորդ հոդվածը‘ԶԼՄ. Բալթյան երկրները, Մեծ Բրիտանիան, Լեհաստանը ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու կողմնակից են’
Հաջորդ հոդվածը‘Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականի գլխավոր մարզիչը նույնպես հեռացվել է աշխատանքից’