Ըստ ԳԴՀ գեներալ-լեյտենանտի` ՌԴ–ի պաշարներն անսպառ են

401

Բունդեսվերի գեներալ-լեյտենանտ, ցամաքային զորքերի հրահանգիչ Ալֆոնս Մաիսը, մեկնաբանելով իրադարձություններն Ուկրաինայում, խոստովանել է, որ Ռուսաստանը, ըստ էության, անսպառ պաշարներ ունի, և զգուշացրել է չթերագնահատել ռուսաստանյան բանակը։

Նման կարծիք զինվորականը հայտնել է Handelsbatt թերթին տված հարցազրույցում։

«Առավելություն ունենալով հրետանու հարցում՝ ռուսաստանյան բանակը, ըստ երևույթին, առաջ է շարժվում կիլոմետր առ կիլոմետր։ Այս պատերազմը մաշեցնելու և ուժասպառելու վրա է, և հարցն այն է, թե Ուկրաինան որքան ժամանակ կարող է դիմանալ»,- նշել է Մաիսը՝ ճշտելով, որ խոսքը ոչ միայն նյութատեխնիկական հագեցվածության մասին է, այլև կադրերի։

Միաժամանակ նա ընդգծել է, որ ՌԴ ԶՈՒ-ն մեծ փորձ է ձեռք բերում Ուկրաինայի հետ հակամարտությունում և ավելի մարտունակ է դառնում։ «Ռուսաստանյան բանակն ավելի է ուժեղանում։ Իսկ Ռուսաստանը պաշարներ ունի, որոնք, փաստորեն, անսպառ են»,- ասել է Մաիսը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄեկ օրում ՌԴ սահմանը Ռոստովում հատել է Դոնբասի 21 հազար բնակիչ
Հաջորդ հոդվածըԶախարովան պատասխանել է ԱՄՆ-ի սպառնալիքներին