‘Թաիլանդի թագավորն իր ծննդյան օրը չի ներկայացել հանրությանը’

1021

Թաիլանդի թագավոր Պումիպոն Ադուլյադետը ինքնազգացողության վատթարացման պատճառով հետաձգել է դեկտեմբերի 5-ին իր 87-ամյակի առթիվ պաշտոնական ընդունելությունը:

Այդ լուրը անհանգստացրել է Թաիլանդի քաղաքացիներին, և հազարավոր մարդիկ հավաքվել են Բանգկոկում միապետի պալատի մոտ՝ հուսալով տեսնել թագավորին:

Վերջին անգամ թագավորը հանրությանը ներկայացել է նոյեմբերին:

Պումիպոն Ադելյադետը 2009 թվականից բժիշկների մշտական հսկողության տակ է: Նա գահ է բարձրացել 1950 թ. մայիսի 5-ին: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյան. Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա հանուն Հայաստանի ‘
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայի վարչապետի խորհրդականը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դերի մասին’