‘Թերեզա Մեյը կրկին ԵՄ-ից խնդրել է Brexit-ը հետաձգել մինչև հունիսի 30-ը’

1079

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ԵՄ-ից խնդրել է Brexit-ի ժամկետը տեղափոխել 2019 թ. հունիսի 30-ը, այսօր հաղորդել է Bloomberg գործակալությունը:

Վարչապետը համապատասխան խնդրանքով նամակն ուղարկել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին:

Նամակում, որի պատճենը տարածել են բրիտանացի լրագրողները, Մեյը հերթական անգամ հայտարարում է, որ Brexit-ի լավագույն տարբերակը ԵՄ-ից դուրս գալն է պայմանագրով: Նա նշել է, որ այս ամբողջ ընթացքում բրիտանական խորհրդարանն այդպես էլ չկարողացավ որոշել, թե Brexit-ի որ տարբերակն է իրեն ձեռնտու:

Մեյը մարտի 20-ին արդեն Բրյուսելին խնդրել էր Brexit-ը մարտի 29-ից տեղափոխել հունիսի 30:

Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Զելենսկին Տիմոշենկոյին առաջարկել է դեբատներում ստանձնել արբիտրի դերը’
Հաջորդ հոդվածը‘Մեղրիի նախկին ղեկավարին և տեղակալին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար’