‘Թեքսասի համալսարանից գողացել են 100 կոլեկցիոն ուղեղ. զոմբիներ ստեղծելու վարկած կա’

975

Ամերիկյան գիտական հանրությունը ցնցված է Թեքսասի համալսարանում կատարված հրեշավոր հանցագորությունից. անհայտ չարագործները գողացել են մարդու հարյուրավոր ուղեղներ, որոնք պահվում էին ապակյա տարաներում՝ ֆորմալինի մեջ:

Օսթինի հիվանդանոցի հիվանդների ուղեղները, որոնք դոնոր էին դարձել հանուն գիտության կարիքների, հավաքվում էին 1950 թվականից, հիվանդանոցի պաթոլոգաանատոմ Քոլեման դե Չենարի կողմից: Նրա մահվան պահին՝ 1985 թ., արդեն հավաքվել էր մոտավորապես 200 ուղեղ, որոնք բոլորն էլ պատկանում էին հոգեկան և նյարդաբանական խանգարումներ ունեցող հիվանդների:

Համալսարանում ենթադրում են, որ ուսանողները կարող են վերցրած լինել ուղեղները՝ Հելոուինի ժամանակ դրանցով «կատակելու» համար: Իսկ լրատվամիջոցնեի կարծիքով՝ համալսարանում, հնարավոր է, ընդհատակյա աշխատանքներ են տարվում զոմբիներ ստեղծելու ուղղությամբ: Փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյանը՝ կառավարությանը. Ունքը դզելով` հանում եք աչքը. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Ֆերգյուսոնում սևամորթ պատանուն սպանած ոստիկանի գործընկերներն ապահովում են նրա անվտանգությունը’