‘Թիկնապահների գործուղումների համար լրացուցիչ հատկացվել է 25 մլն դրամ’

1134

ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց արտասահմանյան գործուղումների քանակի ավելացման կապակցությամբ, այսօր կառավարությունը արտասահմանյան գործուղումների ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ուղեկցող ՀՀ պետական պահպանության ծառայության զինծառայողների գործուղման ծախսերի համար լրացուցիչ հատկացրել է 25 000.0 հազար դրամ:

Նշենք, որ 2014 թ. պետական բյուջեով 4222 (արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր) հոդվածով ՀՀ պետական պահպանության ծառայությանը հատկացվել է 75 000.0 հազար դրամ: Ներքին հոդվածային վերաբաշխմամբ  այս  հոդված  է  տեղափոխվել  ևս  23 371.0 հազար դրամ: Արդյունքում 98 371.0 հազար դրամից մնացել է 2 498.5 հազար դրամ, որն ավիատոմսերի ձեռքբերման գումարն է:

Նախորդ հոդվածը‘Մեկնարկել է «Եռյակի» հերթական նիստը’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայի ԱԳ նախարարը համոզված է, որ ղարաբաղյան հակամարտությունը մինչ օրս իր լուծումը չի գտել «սառը պատերազմի» պատճառով’