‘Թուրքազգի գանձեր որոնողները ավերել են Ակոռիի հայկական գերեզմանոցը’

1062

Թուրք գանձ որոնողները լիովին ավերել են Արարատի փեշերին գտնվող Ակոռի գյուղի հայկական գերեզմանոցը: Ինչպես հաղորդում է Dicle-ն, Ակոռիի՝ հիմնականում քուրդ բնակիչները չեն հասկանում, թե ինչու տարածքը վերահսկողության տակ չի վերցվում: «Նրանք ցանկանում են, որ պետությունը տեր կանգնի հարյուրավոր տարիներ առաջ այս հողերում ապրածների պատմությանը», — հաղորդում է հրատարակությունը: Ընդ որում՝ հաղորդվում է, որ գերեզմանոցը լիովին թալանվել է, իսկ հանգուցյալների ոսկորներն այս ու այն կողմ են թափված: Իգդիրի նահանգի տարածքը, որտեղ գտնվում է Ակոռի գյուղը, Թուրքիային է անցել 20-րդ դարի սկզբին` Հայաստան թուրքական ներխուժումից հետո: 1921 թվականի մարտի 16-ին Մոսկվայում, առանց Հայաստանի ներկայացուցիչների մասնակցության, ստորագրվել է սովետաթուրքական բարեկամության և եղբայրության շուրջ պայմանագիր, որով Կարսն ու Իգդիրը հանձնվել են Թուրքիային, իսկ Ալեքսանդրապոլը (Գյումրին) վերադարձվել է Հայաստանին: Մինչև 1921 թվականը Իգդիրը երբեք թուրքական պետության կազմում չի եղել:

Նախորդ հոդվածը‘Այդպես էլ իրականություն չդարձած «Հին Երևան» ծրագրի համար $120-130 մլն կներդրվի. Կառավարություն ‘
Հաջորդ հոդվածը‘Ուրանային կրքեր ‘