‘Թուրքական տանկեր՝ Սիրիայի սահմանի մոտ’

1186

Թուրքիայի գլխավոր շտաբը տանկեր է տեղակայել սիրիական սահմանի մոտ՝ Քոբանի քաղաքից ոչ հեռու՝ այն բանից հետո, երբ «Իսլամական պետություն» ահաբեկչական  խմբավորման կողմից արձակված մի քանի արկեր ընկել էին Թուրքիայի տարածքի վրա:

Թուրքիայի նախագահ Էրդողանն ԱՄՆ-ից ժամանելով՝ Ստամբուլի օդանավակայանում այդ առիթով հայտարարել է, որ Թուրքիայի և Սիրիայի սահմանին անհրաժեշտ է ստեղծել «անվտանգության գոտի», որպեսզի ապահովվի փախստականների անվտանգ տեղաշարժը:

Անկարան նաև անհրաժեշտ է համարել Սիրիայի տարածքում բուֆերային գոտու ստեղծումը՝ այնտեղ փախստականներին տեղավորելու համար:

ՄԱԿ-ի տվյալներով՝ սեպտեմբերի 19-ից Սիրիայից Թուրքիա անցած փախստականների թիվը հասնում է 144 հազարի: Փոխանցում է euronews-ը:

 

Նախորդ հոդվածը‘«Շրջանառության հարկի մասին» ոչ թե տնտեսական, այլ քաղաքական խնդիր է. Բողոքի ցույց ԱԺ-ի մոտ’
Հաջորդ հոդվածը‘Ջաղինյան. Հանրայինը ընդդիմությանը «ընդհանրապես ցույց է տալիս» (Տեսանյութ)’