‘Թուրքիայի ԱԳ նախարարը համոզված է, որ ղարաբաղյան հակամարտությունը մինչ օրս իր լուծումը չի գտել «սառը պատերազմի» պատճառով’

1014

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մինչ օրս իր լուծումը չի գտել Ռուսաստանի և Արևմուտքի միջև «սառը պատերազմի» պատճառով: Այդ մասին նա հայտարարել է «Կանալ 24» հեռուստաալիքի եթերից, անդրադառնալով տարածաշրջանային և միջազգային խնդիրներին և, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, հաղորդում է ԱրմԻնֆոն:
Նա նշել է, թե, չնայած Բեռլինյան պատի քանդմանը, Ռուսաստանի և Արևմուտքի միջև «սառը պատերազմն», ըստ էության, չի ավարտվել, քանի որ չեն քանդվել պատերը մարդկանց գլուխներում: «Սառը պատերազմն» սկսել է ավելի վառ դրսևորվել վերջին շրջանում, և դրա դիմաց վճարում են Հայաստանը, Վրաստանն ու Ուկրաինան, սակայն Արևմուտքը դրանից չի շահում: Ի՞նչ է շահում Ուկրաինան ստեղծված իրավիճակից: Ոչինչ: Անհրաժեշտ է, որպեսզի Ռուսաստանն ու Արևմուտքը դասեր քաղեն անցյալից և գիտակցեն, թե ինչի կարող է հանգեցնել «սառը պատերազմը», — եզրափակել է Թուրքիայի արտգործնախարարը:

Նախորդ հոդվածը‘Թիկնապահների գործուղումների համար լրացուցիչ հատկացվել է 25 մլն դրամ’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. «Երկխոսության» դեռ չծնված մահը (ցավակցական վերլուծություն)’