‘Թուրքիայում խուզարկել են սաուդյան հյուպատոսարանի ավտոմեքենան’

1570

Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանին պատկանող ավտոմեքենայում խուզարկությամբ հայտնաբերվել են համակարգիչ և փաստաթղթեր, որոնք, ենթադրաբար, պատկանել են սպանված լրագրող Ջամալ Հաշոգիին, հաղորդել է CNN Turk հեռուստատեսությունը:

Ստամբուլի Սուլթանգազի շրջանում գտնվող ավտոկայանատեղիում հայտնաբերված ավտոմեքենայի խուզարկությունը կատարվել է սաուդյան հյուպատոսարանի ներկայացուցիչների ներկայությամբ: ԶԼՄ ներկայացուցիչների թույլ չեն տվել մտնել ավտոկայանատեղիի տարածք, նրանք գործողություններին հետևել են դրսից:

Ինչպես հաղորդել է CNN Turk-ը, իրերը տեղավորված են եղել երկու ճամպրուկում: Խուզարկությանը ներգրավված են եղել նաև ծառայողական շներ:

Նախորդ օրը թուրքական ԶԼՄ-ները հաղորդել էին Mercedes-Benz E-դասի դիվանագիտական համարներ ունեցող ավտոմեքանայի մասին, որ հայտնաբերվել է Սուլթանգազի շրջանի մասնավոր ավտոկայանատեղիում: Ավտոմեքենան այնտեղ է եղել մի քանի օր:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Փաշինյան. Այդ պատգամավորը կալանավորվելու է, եւ դա լինելու է 3-րդ հանրապետության ամենախոշոր կաշառքի դեպքը’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը կժամանի Երեւան’