Թուրքիան Իսրայելին կոչ է անում պատասխան տալ ՄՔԴ-ում

204

Իսրայելը պետք է կանգնի Միջազգային քրեական դատարանի առաջ և պարտադիր կերպով պատասխան տա Գազայում կատարած հանցագործությունների համար։

Այդ մասին հայտարարել է թուրքական խորհրդարանի խոսնակ Նուման Կուրտուլմուշը Անթալիայում Ասիայի խորհրդարանական վեհաժողովի հանդիպմանը։ Նրա ելույթը հեռարձակել է TRT Haber հեռուստաալիքը։

Կուրտուլմուշը Իսրայելի գործողությունները պաղեստինյան անկլավում անվանել է «պետական ահաբեկչություն և ցեղասպանություն»։

Թուրքիայի խորհրդարանի խոսնակը նաև հանդես է եկել հօգուտ Գազայում կրակի արագ և կայուն դադարեցման՝ նշելով, որ պաղեստինյան խնդրի լուծման միակ տարբերակը Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով Պաղեստին պետության անկախության ճանաչումն է։

Նախորդ հոդվածըԲուքերյան գրական մրցանակի դափնեկիրը իռլանդացի գրող Փոլ Լինչն է
Հաջորդ հոդվածըԲորելը կոչ է անում երկարացնել Գազայում ռազմական գործողությունների դադարը