Թուրքիան հերքել է. Էրդողանն ու Ասադը չեն հանդիպելու

401

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն երեքշաբթի հերքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադի միջև Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում նախապատրաստվող հանդիպման մասին պնդումները։

«Այն հաղորդումները, թե ՇՀԿ գագաթնաժողովում նման հանդիպում է նախապատրաստվում, իրականությանը չեն համապատասխանում։ Ասադին այնտեղ չեն հրավիրել»,- ասել է արտգործնախարարը Heber Global հեռուստատեսությանը տված հարցազրույցում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱԴԾ-ն խոշոր թմրալաբորատորիա է ոչնչացրել
Հաջորդ հոդվածըՄեդվեդև․ Ուկրաինային չեն ընդունի ՆԱՏՕ