Թուրքիան հերքել է «Ինջիրլիկի» օգտագործումը՝ Իսրայելին զենք մատակարարելու համար

370

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հերքել է այն հաղորդումները, թե թուրքական «Ինջիրլիկ» բազան օգտագործվում է ամերիկյան ինքնաթիռներով զենք տեղափոխելւ համար Իսրայել։

Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվել այն մասին, թե ամերիկյան օդանավերը վայրէջք են կատարում «Ինջիրլիկ» ավիաբազայում և Հարավային Կիպրոսով զենք են տեղափոխում Իսրայել։

«Մեզ համար՝ Թուրքիայի, խոսք լինել անգամ չի կարող, որ մենք մասնակցենք կամ նպաստենք ինչ-որ գործունեության, ինչը կարող է վնաս հասցնել մեր եղբայրներին ու քույրերին Գազայում։ Թուրքիայի Հանրապետության դիրքորոշումն այդ հարցում հստակ է»,- Թուրքիայի պաշտպանության նախարարությունում աղբյուրի խոսքն է մեջբերեում Aydinlik թերթը։

Նախորդ հոդվածը«Բավարիան» ցանկանում է հրավիրել Խաբի Ալոնսոյին
Հաջորդ հոդվածըԶԼՄ․ Թուրքիայում սկսվել է իսրայելական ապրանքանիշների բոյկոտ