‘Թուրք դիվանագետ. Ղարաբաղյան հակամարտությունը Թուրքիայի համար ազգային հարց է’

1137

Թուրքիան դեմ է տարածաշրջանում Ադրբեջանի շահերին ցանկացած սպառնալիքի: Այդ մասին ԱՊԱ-ին հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշկունը:

«Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության առաջին տեղում Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցն է: Դա միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքն է, որը մենք միշտ առաջին պլանում ենք պահում հարևան երկրների հետ հարաբերություններում, այդ թվում՝ Վրաստանում, Ուկրաինայում, Իրաքում և Սիրիայում տեղի ունեցող գործընթացներում: Վրաստանը մեր գործընկերն է և մենք կարևորում ենք համատեղ տարածաշրջանային նախագծերում մեր երեք երկրների շահերի ապահովումը»,- ասել է դիվանագետը:

Ըստ որում, նա նշել է, որ Ադրբեջանի հետ կապված հարցերը հետաքրքրում են Թուրքիայի դիվանագիտական ծառայության բոլոր աշխատակիցներին: «Ինչպես Կիպրոսի խնդիրը, ղարաբաղյան հակամարտությունը մեզ համար ազգային հարց է: Այս հակամարտությունը չի կարելի «սառեցված» համարել: Կարգավորման գործընթացը ձգձգվում է, և դա չի գոհացնում Թուրքիային: Մենք, ինչպես և Ադրբեջանը, ցանկանում ենք խնդիրը կարգավորել խաղաղ ճանապարհով»,- եզրափակել է Ջոշկունը:  Հաղորդում է ԱրմԻնֆոն:

Նախորդ հոդվածը‘Սոց.ապահովության պետծառայությունում տեղի ունեցած յուրացումների գործով երկու ամբաստանյալ փոխհատուցել են պետությանը պատճառված վնասը’
Հաջորդ հոդվածը‘ՆԱՏՕ-ի հրամանատարն զգուշացնում է Ղրիմի ռազմականացման մասին’