Թոփ-5 լիգաների բոլոր մրցաշարերում մինչ այժմ միայն մեկ թիմ է անպարտելի

190

Լևերկուզենի «Բայերը» հաղթեց «Պադենբորնին» Գերմանիայի գավաթի խաղարկությունում և մնում է միակ ակումբը եվրոպական թոփ հինգ առաջնություններում, որը մրցաշրջանն անցկացրել է անպարտելի:

Խաբի Ալոնսոյի թիմը բոլոր մրցաշարերում անցկացրել է ընդհանուր առմամբ 21 հանդիպում, որոնցից 19-ում հաղթել է և երկու անգամ հանդիպումն ավարտել ոչ-ոքի:

Նշենք, որ Մյունխենի «Բավարիան» նույնպես չի պարտվում առաջնությունում, սակայն գերմանական ֆուտբոլի գրանդը պարտություն է կրել Գերմանիայի Սուպերգավաթի խաղում «Ռեդ Բուլ Լայպցիգից», ինչպես նաև պարտվել է գավաթային խաղում։

Բունդեսլիգայի հաջորդ տուրում «Բայերը» արտագնա խաղում կխաղա «Շտուտգարտի» հետ։

Նախորդ հոդվածըՌԴ նախագահը բանակցություններ է վարել Աբու Դաբիում և Էր Ռիյադում
Հաջորդ հոդվածըОգնության օրինագիծը չի անցել ընթացակարգային քվեարկությունը ԱՄՆ-ի Սենատում