Թոփ-5 լիգաներում միայն 3 ակումբ միավոր չի կորցրել

301

Եվրոպական թոփ-5 ազգային առաջնություններում՝ Անգլիայի Պրեմիեր լիգայում, Իսպանիայի Լա լիգայում, Իտալիայի Ա Սերիայում, Գերմանիայի Բունդեսլիգայում և Ֆրանսիայի Լիգա 1-ում, կայացել է մի քանի տուր, և միայն Լոնդոնի «Արսենալը», Մադրիդի «Ռեալն» ու Սևիլիայի «Բետիսն» են, որ միավոր չեն կորցրել:

«Արսենալն» անցկացրել է 4 խաղ, տարել 4 հաղթանակ, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 11-3: «Ռեալն» ու «Բետիսը» մասնակցել են 3-ական հանդիպման, տարել նույնքան հաղթանակ, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ համապատասխանաբար 9-3, 6-1:

Իտալիայի Ա Սերիայում 6 թիմ 3 խաղից հետո վաստակել է 7-ական միավոր: Խոսքը վերաբերում է «Միլանին», «Նապոլիին», «Լացիոյին», «Ատալանտային», «Տորինոյին» և «Ռոմային»: «Ինտերը», որտեղ ելույթ է ունենում Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, 6 միավորով հաջորդում է նրանց:

Բունդեսլիգայում Մյունխենի «Բավարիան» ու Բեռլինի «Ունիոնը» 4 խաղից հետո վաստակած 10-ական միավորով համապատասխանաբար 1-ին և 2-րդ տեղերում են:

Լիգա 1-ում էլ 4 խաղից հետո 10-ական միավոր են վաստակել ՊՍԺ-ն, «Մարսելն» ու «Լանսը», որոնք բաժանում են 1-3-րդ տեղերը։

0 միավոր

Առաջատար ազգային առաջնություններում կան նաև թիմեր, որոնք միավոր չեն վաստակել:

  • Լա լիգա, «Կադիս» (3 խաղ)
  • Ա Սերիա, «Մոնցա», «Կրեմոնեզե» (3-ական խաղ)
  • Բունդեսլիգա, «Բոխում» (4 խաղ)

Անգլիայի Պրեմիեր լիգայում վատագույն ցուցանիշն ունի «Լեսթերը», որը 4 խաղում վաստակել է 1 միավոր: Ֆրանսիայի Լիգա 1-ում վերջին տեղում «Այաչոն» է, որը 4 խաղից հետո 1 միավոր է վաստակել: 

Նախորդ հոդվածըԳրոհել են նախագահական պալատը, կան զոհեր
Հաջորդ հոդվածըԹուրքիան անհանգստացած է Իրաքում իրավիճակի կապակցությամբ