‘Թրամփը դեմոկրատների քաղաքականությունն անվանել է «սոցիալիստական մղձավանջ»’

970

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեմոկրատների քաղաքականությունն անվանել է «սոցիալիստական մղձավանջ» և հայտարարել, որ Կոնգրեսում կան մարդիկ, ովքեր ատում են Ամերիկան:

Այս խոսքերը հնչել են Մերիլենդ նահանգում, պահպանողական քաղաքական գործիչների համաժողովում: Թրամփը խիստ քննադատության է ենթարկել, այսպես կոչված՝ «Նոր կանաչ ուղեգիծը»՝ բարեփոխության նախագիծը, որը մշակվել է կլիմայական փոփոխությունները դադարեցնելու համար և առաջարկվել է մի շարք երևելի դեմոկրատների կողմից:

«Սոցիալիզմը շրջակա միջավայրի մասին չէ: Այնտեղ խոսքը դրա մասին չէ: Ոչ էլ արդարության և առաքինության մասին է: Դա իշխող դասակարգի իշխանությունն է: Ահա թե դա ինչ է նշանակում: Տեսեք, թե ինչ է կատարվում Վենեսուելայում և այլ երկրներում: Այստեղ հավաքվածները բոլորն էլ գիտեն, որ ապագան չի պատկանում նրանց, ովքեր հավատում են սոցիալիզմին»,- հայտարարել է Թրամփը:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Բեքհեմի նախկին ակումբներից մեկն անգլիացու արձանը տեղադրել է մարզադաշտի մոտ ‘
Հաջորդ հոդվածը‘ՊՍԺ-ն տրանսֆերային նոր նպատակ ունի’