Թրամփը լրիվ հերքում է մեղադրանքը

200

ԱՄՆ նախկին նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ օրենքով՝ ինքը լրիվ իրավունք ուներ գաղտնի փաստաթղթեր պահելու իր մոտ։

 Թրամփը ելույթ է ունեցել Բեդմինսթերում (Նյու Ջերսի նահանգ) իր կողմնակիցների առջև այն բանից հետո, երբ Մայամիում նրան մեղադրանք է ներկայացվել գաղտնիության կնիք ունեցող փաստաթղթեր պահելու գործով։

«ԱՄՆ նախկին նախագահի հասցեին լրտեսության մասին օրենքով մեղադրանք ներկայացնելը, ․․․ իմ սեփական նախագահական գրությունները պահելու համար (ինչն արել են գրեթե բոլոր նախագահները) 400 տարով բանտարկելու սպառնալիքները –  սրանք ամերիկյան դատարանում երբևէ ներկայացված ամենաչարամիտ ու աղաղակող գործերն են,- նշել է Սպիտակ տան նախկին ղեկավարը։- Լրտեսության մասին օրենքը կիրառվել է դավաճանների և լրտեսների համար ու ոչ մի կապ չունի նախկին նախագահի հետ, որն օրինական կարգով պահել է իր փաստաթղթերը։ Նախագահի համար այս դեպքում կիրառելի է ոչ թե լրտեսության մասին Օրենքը, այլ նախագահական գրությունների մասին Օրենքը, որը չհիշատակվեց այդ 44-էջանոց անհեթեթ մեղադրանքում։ Նախագահական գրությունների Օրենքի շրջանակներում, որը քաղաքացիական է, այլ ոչ թե քրեական, ես լրիվ իրավունք ունեի պահելու այդ փաստաթղթերը»,- ասել է Թրամփը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱՄՆ․ Կոնգրեսում Բայդենին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսվել
Հաջորդ հոդվածըԹուրքիան Հայաստանի հավաքականին կընդունի սեպտեմբերի 8-ին