Թրամփի կալվածքում 300-ից ավելի գաղտնի փաստաթուղթ էր պահվում

376

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդա նահանգի Մար ա Լագո կալվածքում առնվազն 300 գաղտնի փաստաթուղթ էր պահում, երկուշաբթի տեղեկացրել է New York Times թերթը։

Թերթի տեղեկություններով՝ մոտավորապես 150 գաղտնի փաստաթուղթ Սպիտակ տան նախկին ղեկավարը փոխանցել է ԱՄՆ արխիվների և փաստաթղթերի ազգային վարչությանը հունվար ամսին, գաղտնի տեղեկություններ պարունակող մնացած փաստաթղթերը Թրամփի ներկայացուցիչները ԱՄՆ արդարադատության նախարարությանն են փոխանցել հունիսին, մի մասն առգրավվել է Մար ա Լագոյի խուզարկության ընթացքում օգոստոսի սկզբին։

Ըստ NYT-ի, ներկայումս ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների մոտ կա Թրամփի մոտ պահվող նյութերի 26 տուփ, դրանցից 11-ում գաղտնի փաստաթղթեր են, ընդ որում` մեկը՝ «հույժ գաղտնի» կնիքով։ Վերադարձված գաղտնի նյութերում կան Հետախուզության կենտրոնական վարչության, Ազգային անվտանգության գործակալության և Հետաքննությունների դաշնային բյուրոյի վերաբերյալ փաստաթղթեր։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըIMAX-ն արգելել է ռուսաստանյան ֆիլմերի ցուցադրությունը
Հաջորդ հոդվածըԱԴԾ-ն խոշոր թմրալաբորատորիա է ոչնչացրել