Թրամփ․ Ուկրաինայի միացումը ՆԱՏՕ-ին խենթ գաղափար է

269

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը խելագար գաղափար է անվանել Ուկրաինայի միավորումը Հյուսիսատլանտյան դաշինքին։

2024 թ․ ԱՄՆ նախագահի թեկնածության հավակնող հանրապետականի տեսաուղերձը հինգշաբթի տարածել է նրա մամուլի ծառայությունը։

Թրամփը հերթական անգամ քննադատության տարափ է տեղացել իր քաղաքական ընդդիմախոս, ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենի հասցեին, որին անվանել է կոռումպացած և ոչ կոմպետենտ։ Նրա խոսքով՝ «բավական է միայն տեսնել, թե Չինաստանն ու Ուկրաինան ինչքան փող են վճարել Բայդենի ընտանիքին»։

«Այս հանգամանքներում հենց միայն այն միտքը, որ մենք քննարկում ենք ՆԱՏՕ-ին Ուկրաինայի միանալու հնարավորությունը, հիմա բացարձակ խենթություն է»,- շեշտել է Թրամփը։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Բայդենի վարչակազմի քաղաքականությունը երրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիք է կրում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՖԻՖԱ․ Հայաստանի հավաքականը 90-րդն է
Հաջորդ հոդվածըՄիրչա Ջոանե․ ՆԱՏՕ-ն Զելենսկուն տեղեկացրել է, որ չի ուզում հակամարտել ՌԴ-ի հետ