‘Թրամփ. ԿԺԴՀ-ի հետ երկխոսելը ժամանակի զուր կորուստ է’

2110

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի իշխանությունների հետ բանակցություններ վարելը ժամանակի զուր կորուստ է: Այդ մասին նա տեղեկացրել է իր Twitter-ում:

«Ես մեր հրաշալի պետքարտուղարին ասացի, որ նա իզուր ժամանակ է վատնում՝ փորձելով բնակցություններ վարել փոքրիկ մարդ-հրթիռի հետ: Ուժերդ խնայիր, Ռեքս: Մենք կանենք՝ ինչ պետք է անենք, և ինչ անհրաժեշտ է»:

Այս գրառումը հայտնվել է ի պատասխան Թիլերսոնի կիսապաշտոնական խոստովանության, թե երկու երկրների միջև դիվանագիտական փոխգործակցության հնարավորոթյունը կա, սակայն պաշտոնական Փհենյանն առանձնապես շահագրգռված չէ երկխոսությամբ:

Փոխանցում է euronews-ը: 

Նախորդ հոդվածը‘Բարսելոնայի քաղաքապետ. Ռախոյը պետք է հեռանա’
Հաջորդ հոդվածը‘Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց’