‘Ժոան Լապորտա. Սանդրո Ռոսելը ոչնչացնում է «Բարսելոնան»’

1061

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան, որը բավական լարված հարաբերություններ ունի ակումբի ներկայիս նախագահ Սանդրո Ռոսելի հետ, քննադատել է կատալոնյան ակումբի վերջին մեկ տարվա որոշումները:

«Գվարդիոլայի հեռանալուց հետո Տիտո Վիլանովայի նշանակումը սխալ որոշում էր: Տիտոն լավ մարզիչ է, սակայն նրան թողնել գլխավոր մարզիչի պաշտոնում սխալ էր: Ավելի շուտ, այդ ընտրությունը հապճեպ է կայացվել, որպեսզի դրսից ուրիշ ոչ մեկին չփնտրեն եւ քննադատների ձայնը լռեցնեն:

Ռոսելը պարզապես ոչնչացնում է «Բարսելոնան»: Գրեթե բոլոր խաղացողները, որոնց ես դարձրել եմ առաջատար, գործնականում մի կողմ են քաշվել թիմում ղեկավարելուց»,- Լապորտայի խոսքն է մեջբերում CalcioNews24-ը: 

Նախորդ հոդվածը‘Ինչպես է նոր Երեւանում կորչում հին Երեւանը’
Հաջորդ հոդվածը‘«Ռոստով»-«Կուբան»` Ուղիղ’