Ժոզե Մոուրինյոն կարող է վերադառնալ «Ռեալ»

207
GENOA, ITALY - SEPTEMBER 28: Jose Mourinho Head coach of AS Roma makes his way to the bench prior to kick off in the Serie A TIM match between Genoa CFC and AS Roma at Stadio Luigi Ferraris on September 28, 2023 in Genoa, Italy. (Photo by Jonathan Moscrop/Getty Images)

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարող է վերադառնալ Մադրիդի «Ռեալ», հաղորդում է Goal-ը՝ հղում կատարելով Mundo Deportivo-ին։ 

Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդյան ակումբի գրասենյակներում ակտիվորեն քննարկում են պորտուգալացի մասնագետին վերադարձնելու տարբերակը։ «Ռեալի» ներկայիս մարզիչ Կառլո Անչելոտին ամենայն հավանականությամբ այս մրցաշրջանից հետո կհեռանա Մադրիդից ու կգլխավորի Բրազիլիայի ազգային հավաքականը։ 

Ժոզե Մոուրինյոյի պայմանագիրը «Ռոմայի» հետ ավարտվում է հաջորդ տարի։ Նա հնարավորության դեպքում պատրաստ է նորից գլխավորել «Ռեալը»։ 

Հիշեցնենք, որ պորտուգալացի մասնագետը 2010-2013 թվականներին արդեն գլխավորել է «Արքայական ակումբը»։ Հատկանշական է, որ Մոուրինյոյին մարզչական աթոռին փոխարինեց հենց Անչելոտին։ 

Նախորդ հոդվածըԱբխազիայի ղեկավար․ Զելենսկին փորձում է պատերազմ հրահրել Կովկասում
Հաջորդ հոդվածըՈՒԵՖԱ-ն Բելգիա — Շվեդիա ընդհատված խաղում արձանագրել է 1-1 հաշիվը