‘Ի՞նչ դիրքորոշում ունեն«Չելսի»-ի ղեկավարները’

2805

«Չելսի»-ն չի դիտարկում Թոմաս Տուխելի թեկնածությունը թիմի գլխավոր մարզչի պաշտոնում, և ակումբի ղեկավարությունը ոչ մի ծրագիր չունի՝ կապված ներկայիս գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հնարավոր փոխարինողի հետ: Այս մասին հաղորդում է The Telegraph-ի լրագրող Մեթ Լոուն` հղում անելով «Չելսի»-ի իր աղբյուրներին:

Ավելի վաղ գերմանական հեղինակավոր Bild պարբերականը տեղեկություն էր հրապարակել, թե «Չելսի»-ի սեփականատեր Ռոման Աբրամովիչը և գործադիր տնօրեն Մարինա Գրանովսկայան որոշում են ընդունել ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում Կոնտենին փոխարինել Տուխելով:

Հիշեցնենք, որ Թոմաս Տուխելը 2015-2017 թվականներին գլխավորել է Դորտմունդի «Բորուսաի»-ն: Այդ տարիների ընթացքում նա նվաճել է Գերմանիայի գավաթը:

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին ավագը բարձր է գնահատել Հենրիխ Մխիթարյանի խաղը’
Հաջորդ հոդվածը‘Ռեյնան պայմանագիր չկնքեց «Նապոլիի» հետ’