‘Իբրահիմովիչը մերժել է Դեյվիդ Բեքհեմին պատկանող ակումբի աներևակայելի առաջարկը’

2539

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որի պայմանագրի ժամկետը սպառվում է հունիսի 30-ին, անչափ գրավիչ առաջարկ է ստացել «Մայամի Յունայթեդ» ակումբից, սակայն շվեդ հարձակվողը մերժել է այն: Այս մասին հաղորդում է AS-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ ամերիկյան ակումբը, որի սեփականատերը «կարմիր սատանաներ»-ի նախկին կիսապաշտպան Դեյվիդ Բեքհեմն է, պատրաստ է եղել 35-ամյա հարձակվողին 4 տարվա համար 100 միլիոն եվրո աշխատավարձ վճարել, սակայն Իբրահիմովիչը ցանկանում է մնալ Եվրոպայում և շարունակել ելույթները բարձր մակարդակում:

Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Պրեմիեր լիգայի համար նախատեսած հայտացուցակից դուրս էր թողել շվեդին: Մանկունիանցիների կազմում ֆուտբոլիստը մասնակցել է 46 հանդիպման՝ դառնալով 28 գոլի և 10 գոլայի փոխանցման հեղինակ: Այս պահին նա ապաքինվում է ծնկի խաչաձև կապանների ծանր վնասվածքից:

Նախորդ հոդվածը‘Ռանիերին ցանկանում է իր թիմում տեսնել «Արսենալ»-ի դարպասապահին’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալի» նոր տրանսֆերը’