‘Իբրահիմովիչ. «Պատրաստ եմ Ջոշուային սովորեցնել Բրյուս Լիի արվեստը»’

1724

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ներկա էր եղել գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Էնթոնի Ջոշուայի մենամարտին: 35-ամյա ֆուտբոլիստը հրաժարվել է դուրս գալ ռինգ, բայց նշել է, որ պատրաստ է Բրյուս Լիի արվեստը սովորեցնել բռնցքամարտիկին, որն այդ մենամարտում հաղթեց Կառլոս Տակամային: 

«Լավ մենամարտ էր: Ես կարծում էի, որ ավելի վաղ կավարտվեր, բայց մրցակիցը վատ չէր մենամարտում: Ռինգ մտնել Ջոշուայի դե՞մ: Չէ, ոչ մի դեպքում դա չեմ անի: Կարող եմ միայն սովորել նրանից: Բայց եթե նա ցականա սովորել Բրյուս Լիի արվեստը, կարող եմ նրան սովորեցնել», — Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերել GiveMeSport-ը:

Նախորդ հոդվածը‘Մոուրինյոն դժգոհել է «Ման․ Յունայթեդ»-ի երկրպագուներից’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ’