Իգա Շվյոնտեկի առաջին տիտղոսն Ամփոփիչ մրցաշարում

224
Poland's Iga Swiatek raises her trophy on the podium after winning the WTA Finals Championship women's singles final tennis match in Cancun, Mexico on November 6, 2023. (Photo by CLAUDIO CRUZ / AFP) (Photo by CLAUDIO CRUZ/AFP via Getty Images)

Աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկը նվաճել է Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) տարվա ամփոփիչ մրցաշարի հաղթողի տիտղոսը։

Մեքսիկայի Կանկուն քաղաքում անցկացված մրցաշարի եզրափակիչում լեհ թենիսիստուհին վստահ հաղթանակ է տարել աշխարհի 5-րդ ռակետ, ամերիկացի Ջեսիկա Պեգուլայի նկատմամբ՝ 6-1, 6-0: Մրցախաղը տևել է 1 ժամ: Դա WTA-ի ամփոփիչ մրցաշարի ամենախոշոր հաշվով հաղթանակն էր պատմության մեջ։

22-ամյա Շվյոնտեկը կարիերայում առաջին անգամ է հաղթել Ամփոփիչ մրցաշարում ու այս հաղթանակի շնորհիվ դարձյալ կգլխավորի համաշխարհային դասակարգման աղյուսակը:

Նախորդ հոդվածըՌունի. Երբ 20 տարեկան էի, գիտակցությունս կորցնելու աստիճանի խմում էի
Հաջորդ հոդվածըUFC․ Իսլամ Մախաչեւն առաջին անգամ գլխավորել է ընդհանուր վարկանիշային աղյուսակը