‘Իմպիչմենտի գործընթացն ԱՄՆ-ում’

1960

Վերջերս ամերիկյան զանգվածային լրատվամիջոցներն ավելի ու ավելի հաճախ են իմպիչմենտ կանխատեսում Դոնալդ Թրամփի համար:

Իմպիչմենտի պաշտոնական գործընթացը երկու փուլից է բաղկացած:

Նախ՝ պետության ղեկավարի հասցեին մեղադրանքը պետք է քվեարկություն անցնի Ներկայացուցիչների պալատում:

Այնուհետև՝ նախագահին իշխանությունից հեռացնելու համար մեղադրական դատավճիռը պետք է արժանանա Սենատի երկու երրորդի հավանությանը:

Իմպիչմենտի գործընթաց է սկսվել ԱՄՆ երեք նախագահների նկատմամբ:

Առաջինը, 150 տարի առաջ՝ 1968 թ., եղել է Էնդրյու Ջոնսոնը, որին Ներկայացուցիչների պալատը մեղադրել է «ծանրագույն հանցագործությունների և մանր իրավախախտումների» համար՝ անջատական հարավային նահանգները միությանը միավորելուց հետո:

Մեկ դար անց՝ երկրորդը եղել է Բիլ Քլինթոնը, որը 1998 թ. մեղադրվել է կեղծ վկայություն տալու և իր օգնական Մոնիկա Լևինսկու մասնակցությամբ սեքսուալ սկանդալի հետ կապված՝ արդարադատությանը խոչընդոտելու համար:

Երկու նախագահներն էլ արդարացվել են Սենատի կողմից:

Ամենից ավելի իմպիչմենտին մոտ է եղել Ռիչարդ Նիքսոնը. 1974 թ. պաշտոնից հեռացումը նրան սպառնում էր՝ կապված  ընտրություններում նրա մրցակից Ջորջ Մաքգովերնին գաղտնալսելու մասին՝ Ուոթերգեյթի գործի հետ: Բայց Սենատն այն ժամանակ չհասցրեց քվեարկել. Նիքսոնն ինքը հրաժարական տվեց: Ընդ որում՝ Սենատը վճռական էր տրամադրված, և դատավճիռը, ամենայն հավանականությամբ, մեղադրական էր լինելու:

Փոխանցում է euronews-ը:

 

Նախորդ հոդվածը‘Օգոստոսի 28-ին՝ ԱԺ արտահերթ նիստ’
Հաջորդ հոդվածը‘Կլոպ. «Անպատկառություն է Օզիլին և Գունդողանին քննադատելը»’