‘Ինդիան Ուելս. Նովակ Ջոկովիչը պարտության է մատնել Ռոջեր Ֆեդերերին և նվաճել չեմպիոնի տիտղոսը (տեսանյութ)’

962

Աշխարհի առաջին թենիսիստ Նովակ Ջոկովիչն Ինդիան Ուելսի «Մասթերս–1000» կարգի մրցաշարի եզրափակչում պարտության է մատնել Ռոջեր Ֆեդերերին և նվաճել չեմպիոնի տիտղոսը։ Գրանցվել է 6։3, 6։7(5), 6։2 հաշիվը։

2 ժամ 17 րոպե տևած խաղում սերբը 8 «էյս» է կատարել (մրցակցի 6–ի դիմաց) և 26 ակտիվ միավոր է վաստակել, ինչը մեկով պակաս է շվեյցարացուց։ Միաժամանակ, Ջոկովիչը շահել է մրցակցի 5 մատուցումներ, իսկ սեփականը զիջել է միայն մեկ անգամ։

Նշենք, որ այս թենիսիստներն 2015 թվականին հանդիպեցին արդեն երկրորդ անգամ։ Նախորդ խաղը կայացել էր Դուբայի մրցաշարի եզրափակչում, որտեղ հաղթել էր Ֆեդերերը։

Նախորդ հոդվածը‘ Գրանորություն. Ումբերտո Էկոյի «Գրառումներ «Վարդի անվան» էջերին» գիրք-ուղեցույցը’
Հաջորդ հոդվածը‘Զլատան Իբրահիմովիչը կարող է տեղափոխվել Անգլիա’