‘Ինդիան Ուելս. Սերենա Ուիլյամսը չի կարողացել շարունակել մրցախաղը’

726

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23 անգամ հաղթող Սերենա Ուիլյամսը լքել է պայքարը ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում ընթացող թենիսի WTA շարքի մրցաշարում:

Երրորդ շրջանում ամերիկացի թենիսիստուհին մրցել է իսպանացի Գաբրինյե Մուգուրուսայի հետ եւ երկրորդ սեթում հրաժարվել է պայքարից: Այդ պահին հաշիվը 6:3, 1:0 էր՝ հօգուտ Մուգուրուսայի:

Մրցախաղից հետո Ուիլյամսը պատմել է, որ թույլ է զգացել իրեն ու ունեցել է գլխապտույտ, փոխանցում է WTA-ի կայքը:

Նախորդ հոդվածը‘Տուխել․ «Մանչեսթեր Յունայթեդից» պարտությունը դժբախտ պատահար է, քանի որ չունի բացատրություն’
Հաջորդ հոդվածը‘Տեղումներ չեն լինի’