Ինդոնեզիա․ BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելը կապ չունի այդ կառույց մտնելու հետ

500

Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյի մասնակցությունը BRICS-ի գագաթնաժողովին կապ չունի միավորմանը երկրի հնարավոր անդամակցության հետ, նա ընդունել է հրավերը և ներկա է հյուրի կարգավիճակով։

Այդ մասին հայտարարել է, Ինդոնեզիայի առաջնորդի մամուլի քարտուղար Բեյ Մահմուդինը։

«Պարոն նախագահը, ընդունելով հրավերը, այդ համաժողովին ներկա է որպես հյուր, որպես Ինդոնեզիայի ներկայացուցիչ, որը նախագահում է ASEAN-ում (Ինդոնեզիա, Մալայզիա,  Սինգապուր, Թաիլանդ, Ֆիլիպիններ, Բրունեյ-Դարուսսալամ, Վիետնամ, Լաոս, Մյանմա, Կամբոջա)։ Նախագահի ներկայությունը գագաթնաժողովում կապ չունի BRICS-ին Ինդոնեզիայի անդամակցության հարցի հետ»,- նշել է մամուլի քարտուղարը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄեսսին գլխավորել է MLS-ի ամենաթանկ խաղացողների վարկանիշը
Հաջորդ հոդվածըՆոր հացահատիկային միջանցքներ ստեղծելու փորձերը վտանգավոր են