‘Ինիեստան հայտնել է «Բարսելոնա» վերադառնալու ցանկության մասին’

970

«Վիսել Կոբե»-ի կիսապաշտպան Անդրես Ինիեստան խոստովանել է, որ երազում է «Բարսելոնա» վերադառնալու մասին:

«Եթե ամեն ինչ ինձանից կախված լիներ, անպայման կվերադառնայի: Ոչ ոք չգիտի, թե ապագայում ինչ կարող է տեղի ունենալ: Կցանկանայի վերադառնալ մի այնպիսի դերի, որն ինձ համապատասխան կլիներ: Այդ դեպքում կկարողանայի տարիների ընթացքում կուտակած փորձս փոխանցել շատերին»,- իսպանացու խոսքերն է մեջբերում Club del Deportista-ն:

Հիշեցնենք, որ 34-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնա»-ի սան է և 2002-2018 թվականներին հանդես է եկել կատալոնական ակումբի կազմում:

Նախորդ հոդվածը‘La Gazzetta dello Sport. Գատուզոն որոշել է մրցաշրջանի վերջում հեռանալ «Միլան»-ից’
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդինյոյի 14-ամյա որդին պայմանագիր է կնքել «Կրուզեյրո»-ի հետ’