‘Ինչո՞ւ էր Լևանդովսկին ցանկանում հեռանալ «Բավարիա»-ից’

1114

«Բավարիա»-ի լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին պատմել է, թե ինչու էր ցանկանում հեռանալ մյունխենյան ակումբից:

«Ապրիլին ինձ բոլորը քննադատում էին, և ես ակումբի կողմից որևէ աջակցություն չէի ստանում: Ինձ շատ միայնակ և անպետք էի զգում, քանի որ չէի կարողացել մի շարք կարևոր խաղերում գոլի հեղինակ դառնալ:

Սկսեցի նոր թիմ գտնել ինձ համար, քանի որ «Բավարիա»-ում ինձ այնքան էլ հարմարավետ չէի զգում: Այնպիսի տպավորություն էր, կարծես նոր եմ եկել ակումբ և ոչ մի արժանիք չունեմ:

Այդ պատճառով էլ որոշել էի հեռանալ «Բավարիա»-ից: Հիմա անգամ չեմ ցանկանում մտածել այլ ակումբ տեղափոխվելու մասին»,- 30-ամյա հարձակվողի խոսքերն է մեջբերում Abola-ն:

Նախորդ հոդվածը‘1990 թվականի այսօրը ընդունվել է Հայաստանի անկախության հռչակագիրը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Դոնալդ Թրամփը մեղավոր չէ’