‘Ինչու՞ Մեսսին «Բարսելոնայի» հետ չի երկարաձգում պայմանագիրը ‘

1906

Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին չի շտապում երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ: Չնայած նրան, որ ղեկավարությունը բազմաթիվ անգամ հայտարարել է այն շուտով երկարաձգելու մասին, սակայն դա այդպես էլ տեղի չի ունեցել:

Օգոստոսին Լիոնել Մեսսին հետաձգել է պայմանագրի երկարաձգումը՝ ցանկանալով տեսնել, թե ինչպիսի տեսք կունենա թիմը նոր մրցաշրջանում: Այժմ նրան խանգարում է նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն:

«AS»-ը հաղորդում է, որ Լիոնել Մեսսին չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը քանի ընթանում է նախագահի դեմ ստորագրահավաքը: 30-ամյա արգենտինացին չի ցանկանում լինել այդ գործընթացի մասնիկը:

Նախորդ հոդվածը‘Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ ‘
Հաջորդ հոդվածը‘Ինչո՞վ է «Ռեալը» գերազանցում «Բարսելոնային»’