«Ինտերը» կփորձի վարձակալել «Արսենալի» հարձակվողին

295

Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերը» կփորձի վարձակալել Լոնդոնի «Արսենալի» 21-ամյա ամերիկացի հարձակվող Ֆոլարին Բալոգունին, հաղորդում է իտալական La Gazzetta dello Sport-ը։

«Ինտերի» մարզական տնօրեն Պիերո Աուզիլիոն մեկնել է Լոնդոնի եւ բանակցի «Արսենալի» ղեկավարության հետ։

«Արսենալը» ցանկանում է վաճառել Ֆոլարին Բալոգունի տրանսֆերը 40 միլիոն եվրո։

Անցած մրցաշրջանը Ֆոլարին Բալոգունը վարձակալությամբ անցկացրել է ֆրանսիական «Ռեյմսին»։ Ֆրանսիայի առաջնության 37 խաղում նա խփել է 21 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածըԱլեքսանդր Պետրակով․ Զարմացած չեմ այս արդյունքից, արժանի հաղթանակ տարանք
Հաջորդ հոդվածըՊաշտոնական․ Բերհալտերը գլխավորեց ԱՄՆ-ի հավաքականը