«Ինտերը» նոր պայմանագիր կկնքի Դե Վրեյի հետ, Ջեկոն կհեռանա

210

Միլանի «Ինտերը» նոր պայմանագիր կկնքի 31-ամյա հոլանդացի պաշտպան Ստեֆան Դե Վրեյի հետ, հաղորդում է gianlucadimarzio.com-ը։ Համագործակցությունը կերակարձգվի մինչեւ 2025թ․ հունիս։ Այս ամռանը նա կարող էր դառնալ ազատ գործակալ։

Հունիսի 30-ին կավարտվի բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոյի պայմանագիրը։ Կողմերը չեն բանակցում նոր պայմանագրի հարցով։

37-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքված են Սաուդյան Արաբիայի մի քանի ակումբներ, նաեւ թուրքական «Ֆեներբահչեն»։

Նախորդ հոդվածը«Բարսելոնան» 1 տարում ընդհանուր աշխատավարձը կրճատել է 126 միլիոն եվրոյով
Հաջորդ հոդվածըՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը կանխվել է