«Ինտերը» նոր պայմանագիր կկնքի Ինձագիի հետ

200

Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերը» կերկարաձգի համագործակցությունը թիմի իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի հետ, հաղորդում է twitter.com/NicoSchira-ն։ Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2025թ․ հունիս։ 47-ամյա մասնագետի աշխատավարձը կբարձրացվի։

Ինձագին 2021 թվականի ամռանն է գլխավորել «Ինտերը», որը նրա հետ նվաճել է Իտալիայի գավաթակրի եւ սուպերգավաթակրի երկուական տիտղոս, Չեմպիոնների լիգայում հասել եզրափակիչ եւ 0:1 հաշվով պարտվել Անգլիայի չեմպիոն եւ գավաթակիր «Մանչեսթեր Սիթիին»։

Իտալիայի ավարտված առաջնությունում «Ինտերը» գրավել է երրորդ տեղը։

Նախորդ հոդվածըԲեռլուսկոնիի հուղարկավորության արարողությունը կկատարվի Միլանում
Հաջորդ հոդվածըԱրդյո՞ք Ջո Բայդենը կապահովի Արամ Սարգսյանի անվտանգությունը