«Ինտերը» 30 միլիոն եվրո կառաջարկի Ռոմելու Լուկակուի տրանսֆերի համար

279

Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերը» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի տրանսֆերի համար Լոնդոնի «Չելսիին» կառաջարկի 30 միլիոն եվրո, հաղորդում է իտալական La Gazzetta dello Sport-ը։

30-ամյա ֆուտբոլիստն անցած մրցաշրջանում վարձակալությամբ էր հանդես գալիս իտալացի Սիմոնե Ինձագեի գլխավորած թիմում։

Այս շաբաթ ակումբների ներկայացուցիչները կանցկացնեն բանակցությունների հերթական փուլը։

Իտալիայի ավարտված առաջնությունում Լուկակուն մասնակցել է 25 հանդիպման, խփել 10 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածըԱմերիկյան դիվանագետները՝ Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Լ. Տեր-Պետրոսյանի առաջ քաշած թեզերի մասին
Հաջորդ հոդվածը«Ալ Հիլյալը» պատրաստ է 600 միլիոն եվրո վճարել Նեյմարին