«Ինտերի» ամենաթերագնահատված ֆուտբոլիստը

175

Միլանի «Ինտերի» գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան Մատեո Դարմիանին համարում է ամենաթերագնահատված խաղացողներից մեկը, ում հետ երբևէ պայմանագիր է կնքել:

Պաշտպանը միացել է «ներաձուրիին» 2021 թվականին․ նա տեղափոխվել է «Պարմայից» ընդամենը 3,3 միլիոն եվրոյի դիմաց:

«Թերագնահատված խաղացողնե՞ր.․․ Նրանք շատ են, բայց օրինակ բերեմ մեր ներկայիս թիմի ներկայացուցիչներից մեկին՝ Դարմիանին։ Մենք այս տղային ձեռք բերեցինք շատ քիչ գումարով, և այժմ նա շատ ավելին արժե:

Ես իսկապես գնահատում եմ նրա ունակությունները և լուրջ վերաբերմունքը գործին։ Աստիճանաբար նա ապացուցեց իր կարևորությունը, թեև ԶԼՄ-ները ուշադրություն չէին դարձնում նրա վրա»,- ասել է Մարոտան Cronache di Spogliatoio-ին տված հարցազրույցում։

Նախորդ հոդվածը«Ինտեր Մայամին» մեկ տարվա պայմանագիր է առաջարկել Լուիս Սուարեսին
Հաջորդ հոդվածը«Նյուքասլը» դիտարկում է դե Խեային ձեռք բերելու տարբերակը