«Ինտերի» մարզական տնօրեն․ «Ռոման» կատարյալ տարբերակ է Դիբալայի համար

445

Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» մարզական տնօրեն Ջուզեպե Մարոտան պարզաբանել է, թե ինչու այդպես էլ պայմանագիր չկնքեցին Թուրինի «Յուվենտուսից» ազատ գործակալի կարգավիճակում հեռացած Պաուլո Դիբալայի հետ։ 28-ամյա արգենտինացի հարձակվողը միացել է «Ռոմային»։

«Դիբալան օրինակելի պրոֆեսիոնալ է, բայց մեր թիմում պարզապես տեղ չէր մնացել։ Մենք ունենք բարձրակարգ հարձակվողների խումբ։

Կարծում եմ՝ «Ռոման» կատարյալ տարբերակ է Դիբալայի համար։ Նա կարող է դառնալ հռոմեական թիմի առաջատարը եւ ուրախություն պարգեւել երկրպագուներին։ Դիբալային մաղթում եմ լավագույնը»,- Մարոտայի խոսքը մեջբերում է DAZN-ը։

Դիբալան պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հետ կնքել է երեք տարվա պայմանագիր։

Նախորդ հոդվածըԴանի Ալվեսը՝ «Պումասի» խաղացող
Հաջորդ հոդվածըՌոնալդուն դեռ Լիսաբոնում է եւ չի ցանկանում միանալ «Մանչեսթեր Յունայթեդին»