‘
«Յուքոմ» ընկերությունը տեղեկացնում է, որ երեկ, ժամը 20.20 սահմաններում, Բագրատաշենի սահմանակետով դեպի Վրաստան գնացող ընկերության հիմնական մալուխներից երկուսը Վրաստանի Հանրապետության տարածքում մի քանի տեղից վնասվել են, ինչի պատճառով մասնակի խափանվել է Հայաստան մատակարարվող տարանցիկ ինտերնետային կապը։
Շնորհիվ պահուստային գծերի՝ ինտերնետ բաժանորդները ներկա պահին հիմնականում ապահովված են ինտերնետ հասանելիությամբ, իսկ Վրաստանի Հանրապետության տարածքում Յուքոմ ընկերության և վրացական կողմի մասնագետների կողմից տարվում են վերանորոգման աշխատանքներ։
Յուքոմն արդեն դիմել է վրացական կողմին մալուխների վնասման պատճառների բացահայտման խնդրանքով, ինչի վերաբերյալ լրացուցիչ ինֆորմացիա կտրամադրվի վաղը առավոտյան։
Ներկա պահին Յուքոմի բաժանորդների մոտ նկատվում են ինտերնետ հասանելիության խափանումներ:
‘