‘Իշինգեր. Եվրոպայում զենք պահելու՝ ԱՄՆ ծրագրերը չեն հակասում ՌԴ-ի հետ համաձայնագրին’

1154

ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի նրա գործընկերների ծրագրերը՝ ամերիկյան զենքը Եվրոպայում պահելու վերաբերյալ՝ չեն հակասում Ռուսաստանի հանդեպ Հյուսիսատլանտյան դաշինքի ստանձնած պարտավորություններին: Նման կարծիք է հայտնել անվտանգության հարցերով Մյունխենյան համաժողովի նախագահ Ֆրիդրիխ Իշինգերը: Ընդ որում՝ վերջինս այն կարծիքին չէ, թե Եվրոպան նոր սառը պատերազմի շեմին է:

«Ես կարծում եմ, որ ՆԱՏՕ-ն պետք է կատարի իր պարտավորությունները, որոնք բխում են Ռուսաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններից: Դրանցում ասվում է, որ ՆԱՏՕ-ն չպետք է զգալի ուժեր տեղակայի դաշինի նոր անդամ-երկրների տարածքում,- նշել է Իշինգերը և հավելել:- Ընդ որում՝ Եվրոպայում զենք պահելու՝ ԱՄՆ ծրագրերը չեն հակասում պայմանագրին»:

Փորձագետը նաև նշել է, որ Ռուսաստանի համաձայնագիրը ՆԱՏՕ-ի հետ Մոսկվային պարտավորեցնում է «զսպվածություն դրսևորել» ռազմական կարողությունները ավելացնելու հարցում: Նրա կարծիքով՝ այդ պարտավորությունները Մոսկվան չի կատարում: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Պուտինի օգնական. Արտասահմանում պետունեցվածքի նկատմամբ սահմանված կալանքի որոշումները կբողոքարկվեն’
Հաջորդ հոդվածը‘Աշխարհի բոլոր մուսուլմանները պատրաստվում են ռամադանի’