‘«Իսլամական պետության» առաջնորդ Բաղդադին, հնարավոր է, վիրավոր է’

925

Իրաքի ՊՆ-ն պնդում է, որ ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիայի՝ Իրաքի Մոսուլ քաղաքից ոչ հեռու «Իսլամական պետության» ավտոշարասյանն ուղղված վերջին ավիահարվածների արդյունքում վիրավորվել է այդ ջիհադիստական խմբավորման առաջնորդը:

Սակայն ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունն առայժմ չի հաստատել այդ լուրը: Կենտրոնական հրամանատարության ներկայացուցչի խոսքով՝ հայտնի չէ, թե արդյո՞ք  «Իսլամական պետության» ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադին եղել է ռմբակոծության տակ ընկած ավտոմեքենայում:

Շաբաթ երեկոյան օդային հարվածներ են հասցվել «Իսլամական պետության» ղեկավարների հավաքատեղիին: Դրանց արդյունքում ոչնչացվել է 10 ավտոմեքենա, որոնցում, ենթադրաբար, խմբավորման ղեկավարներն են եղել:

ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիան արդեն մի քանի ամիս է՝ օդային հարվածներ է հասցնում «Իսլամական պետության» դիրքերին, որն իր վերահսկողության տակ է առել Իրաքի հյուսիսային և արևմտյան շրջանները և այժմ շարժվում է դեպի Սիրիայի հյուսիս:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Զախարչենկոն բացատրել է միլիցիայի եւ ոստիկանության տարբերությունը’
Հաջորդ հոդվածը‘Times. Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը և հատուկ ծառայություններն ի վիճակի չեն կանխել ահաբեկչությունը’