«Իսլամական ջիհադը» մտադիր է հասնել նրան, որ Իսրայելն ազատ արձակի պաղեստինցի բոլոր կալանավորներին

367

«Իսլամական ջիհադ» արմատական կազմակերպությունը մտադիր է ստիպել Իսրայելին, որ նա համաձայնի ազատ արձակել իսրայելական կալանավարերում գտնվող պաղեստինցի բոլոր բանտարկյալներին՝ Գազայի հատվածում պահվող պատանդների դիմաց։

Այդ մասին տեղեկացրել է կազմակերպության գլխավոր քարտուղար Զիյադ ան-Նահհալյան։

«Ավելի ուշ հակառակորդին կստիպենք համաձայնելու պատանդների փոխանակման խոշոր գործարքի, որը կերաշխավորի պաղեստինցի բոլոր կալանավորների ազատագրումը «բոլորը՝ բոլորի դիմաց» բանաձևով»,- նշվում է «Իսլամական ջիհադի» գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ։

Նախորդ հոդվածըԴուբլին. Անկարգությունների պատճառով բնակիչները հեռավար կաշխատեն
Հաջորդ հոդվածըԱլեքսանդր Պետրակովը կշարունակի աշխատանքը Հայաստանի հավաքականում