‘Իսպանիայի 2000-ականների լավագույն ֆուտբոլիստներից մեկը գլխավորել է «Լաս Պալմաս»-ը’

1742

Իսպանիայի ազգային հավաքականի և «Դեպորտիվո»-ի նախկին ֆուտբոլիստ Խուան Կարլոս Վալերոնը գլխավորել է «Լաս Պալմաս»-ը, որը Պրիմերայի 6-րդ տուրի՝ «Լեգանես»-ի դեմ կրած պարտությունից հետո մնացել էր առանց մարզչի:

42-ամյա Վալերոնը այդ պաշտոնում փոխարինել է Մանոլո Մարկեսին: Գալիսիական ակումբի լեգենդը պետք է փորձի կանարյան թիմին մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականից վեր բարձրացնել: 

Հիշեցնենք, որ 2000-ականների սկզբին Խուան Կարլոս Վալերոնը Իսպանիայի լավագույն ֆուտբոլիստներից մեկն էր: Նրա աստղային տարիները անցել են «Դեպորտիվո»-ում: Վալերոնը ֆուտբոլային կարիերան ավարտել է 2016 թվականին: Նրա վերջին ակումբը եղել է հենց «Լաս Պալմաս»-ը

Նախորդ հոդվածը‘Բեռնատարը շրջվել է Հերացի փողոցի թունելում. կա զոհ’
Հաջորդ հոդվածը‘Էրդողանը՝ քրդերին. Անկախություն հռչակեք՝ սովի կմատնվեք’