‘Իսպանիայում կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ձերբակալվել է 50 մարդ’

777

Իսպանիայի ոստիկանությունը երկուշաբթի լայնածավալ հատուկ գործողություն է իրականացրել կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում: Արդեն ձերբակալվել է 51 հոգի, այդ թվում՝ նախկին և ներկա բարձրաստիճան քաղաքական գործիչներ, հաղորդել է երկրի դատախազությունը:

Մադրիդի, Մուրսիայի, Վալենսիայի քաղաքապետարաններում և այլ պետական հիմնարկներում խուզարկություններ են կատարվում: Ձերբակալվածների թվում են՝ Մադրիդի «Ժողովրդական կուսակցության» նախկին քարտուղար Ֆրանսիսկո Գրանադոսը, որը մի քանի տարի շարունակ Մադրիդի ինքնավար հանրությունում զբաղեցնում էր նշանակությամբ երկրորդ կարևոր տեղը, Վալդեմորոյի քաղաքապետ Խոսե Կառլոս Բոսա Լեչուգան և Պարլայի քաղաքապետ Խոսե Մարիա Ֆրաիլեն, ինչպես նաև օրենսդիր ժողովի նախագահ Լեոնա Մարկոս Մարտինես Բարասոնը:

Պետությանը վերջին երկու տարիներին կոռուպցիայի հասցրած վնասը գնահատվում է 250 մլն եվրո: Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ջորջ Բուշ-կրտսերի եղբայրը գուցե և մասնակցի 2016-ի նախագահական ընտրություններին’
Հաջորդ հոդվածը‘Խաղաղության Նոբելյան մրցանակակիրները պահանջում են գաղտնազերծել ԿՀՎ-ի վերաբերյալ զեկույցը’