‘Իսպանիայում ձերբակալվել են մանկապիղծ հոգևորականներ’

839

Իսպանիայի Գրանադա նահանգում մանկապղծության կասկածանքով ձերբակալվել են երեք հոգևորականներ և եկեղեցում աշխատող մի աշխարհիկ մարդ:

Ոստիկանությունն ամառվանից հետաքննություն է կատարում՝ այն բանից հետո, երբ 24-ամյա մի երիտասարդ նամակ էր գրել Հռոմի պապին ու պատմել մանուկ հասակում իր նկատմամբ կատարված ոտնձգության մասին, երբ ինքը ծառայում էր Գրանադայի եկեղեցիներից մեկում:

Նամակն ստանալուց հետո Հռոմի պապ Ֆրանցիսկոսն անձամբ զանգահարել էր երիտասարդին և կաթոլիկ եկեղեցու անունից ներողություն խնդրել:

Հոգևորականների ձերբակալությունը մեկնաբանել է Իսպանիայի ներքին գործերի նախարար Խորխե Ֆերնանդես Դիասը: «Պետք է խոստովանել, որ եկեղեցին անում է ամեն ինչ՝ մանկապղծությունն իր շարքերից արմատախիլ անելու համար: Մենք հուսով ենք, որ այդ երևույթը դուրս կմղվի ոչ միայն եկեղեցուց, այլև  աշխարհիկ կյանքից նույնպես»:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Եմենում ազատել են «Ալ-Քաիդայի» առևանգած պատանդներին’
Հաջորդ հոդվածը‘Օրվա անցուդարձը. Ամփոփում’