Իսպանիան ԱՄՆ-ին է հանձնել Վենեսուելայի հետախուզության նախկին ղեկավարին

260

Չորեքշաբթի Իսպանիան ԱՄՆ-ին է հանձնել Ուգո Կարվահալին՝ Վենեսուելայի ռազմական հակահետախուզության նախկին ղեկավարին և Ուգո Չավեսի զինակցին։ Նրան արդեն հասցրել են Ամերիկա, և նա կանգնելու է դատարանի առաջ։

Ամերիկյան դատախազները 63-ամյա Կարվահալին մեղադրում են, որ նա եղել է թմրակարտելի անդամ և, մասնավորապես, 17 տարի առաջ, լինելով ռազմական հետախուզության ղեկավարը, համակարգել է հինգուկես տոննա կոկաինի տեղափոխումը Վենեսուլայից Մեքսիկա, որտեղից էլ կոկաինը պետք է հասներ ԱՄՆ։

Բացի այդ, ամերիկացիները Կարվահալին կասկածում են կոլումբիական FARC («Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր») ձախ խմբավորմանը զենք մատակարարելու մեջ, որը երկար տարիներ կռվել է երկրի օրինական իշխանությունների դեմ, և որն ԱՄՆ-ում ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն։

Ուգո Կարվահալն այդ մեղադրանքները հերքում է և երկար ժամանակ պայքարել է ԱՄՆ-ին հանձնվելու դեմ՝ բողոքարկելով այդ որոշումը կամ պարզապես թաքնվելով։ Նրան հայտնաբերել են երկու տարի անց։ Պարզվել է, որ նա թաքնվում էր Մադրիդի բնակարաններից մեկում, ընդ որում՝ երբեք տնից դուրս չէր գալիս, և նույնիսկ երբ ծխելու համար պատշգամբ էր դուրս գալիս, կեղծամ և կեղծ բեղեր էր կրում։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՊուտինը չի մեկնի ՀԱՀ՝ BRICS-ի գագաթնաժողովին
Հաջորդ հոդվածըՄԻ6-ը պատերազմից դժգոհ ռուսաստանցիներին համագործակցության առաջարկ է արել