Իսրայելը Արևմտյան ափին կալանավորել է 3,2 հազար պաղեստինցու

192

Հոկտեմբերի 7-ից Հորդանան գետի Արևմտյան ափին կալանավորված պաղեստինցիների թիվը հասել է 3,2 հազարի։

Այդ մասին հաղորդել է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով Ձերբակալվածների և նախկին կալանավորների գործերով Պաղեստինյան հանձնաժողովի զեկույցի տվյալներին։

Ձերբակալվածների թվում եղել է 41 լրագրող, և, ինչպես պնդում են հանձնաժողովում, ԶԼՄ-ների 29 աշխատակիցներ դեռ  կալանավայրերում են գտնվում։

Ինչ վերաբերում է օկուպացված տարածքներում ձերբակալվածներին, ապա նրանց թիվը 7 հազարով գերազանցում է կալանավորված պաղեստինցիների թիվը։ Հանձնաժողովի զեկույցում նշվում է, որ կալանավորների մեջ ավելի քան 200 երեխա և մոտավորապես 80 կին կան, նաև հարյուրավոր հիվանդ և վիրավոր մարդիկ, որոնք բուժօգնության կարիք ունեն։

Նախորդ հոդվածըԻսրայելը քննարկում է Գազայի հատվածում հրադադարը երկարացնելու հարցը
Հաջորդ հոդվածըՖԱՏԽ-ը կոչ է արել դադարեցնել ագրեսիան