Իսրայելը քննարկում է Գազայի հատվածում հրադադարը երկարացնելու հարցը

201

Իսրայելի ռազմական կաբինետը քննարկում է Գազայի հատվածում հրադադարի երկարացման հարցը քառօրյա ժամկետի ավարտից հետո։

Այդ մասին տեղեկացրել է Yedioth Ahronoth թերթը։

Քննակումներն սկսվել են այն բանից հետո, երբ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել հրադադարի երկարացմանը՝ ավելի մեծ թվով պատանդների ազատ արձակելու դիմաց, նշել է պարբերականը։

Ավելի վաղ Lebanon 24 կայքը, հղում անելով Դոհայում բանակցություններին մասնակցող արաբական միջնորդներին մոտ կանգնած աղբյուրին, տեղեկացրել էր, որ ՀԱՄԱՍ-ը պատրաստ է Իսրայելի հետ պատանդների փոխանակման գործարքը երկարացնել երկուսից չորս օրով։

Նախորդ հոդվածըԺոզե Մոուրինյուն ցանկանում է գլխավորել Բրազիլիայի հավաքականը
Հաջորդ հոդվածըԻսրայելը Արևմտյան ափին կալանավորել է 3,2 հազար պաղեստինցու